132 դիտում

Իրանն ու Արգենտինան ԱԱ-2026-ի ուղեգրեր են նվաճել


Լուսանկարը` Selección Argentina

Լուսանկարը` FIFA


Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականն ապահովել է մասնակցությունը 2026 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը:

Դա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Բոլիվիան եւ Ուրուգվայը գոլազուրկ ոչ-ոքի են խաղացել:

Նախօրեին արգենտինացիները 4:1 հաշվով հաղթել են Բրազիլիային: Գոլերի հեղինակները հաղթող թիմի կազմում Խուլիանո Ալվարեսը, Էնցո Ֆերնանդեսը, Ալեքսիս Մակալիստերն ու Ջուլիանո Սիմեոնեն են: Բրազիլացիներից միակ գնդակը խփել է Մաթեուս Կունյան:

Արգենտինացիները հաղթանակից հետո վաստակել են 28 միավոր ու Հարավային Ամերիկայի ընտրական մրցաշարի աղյուսակի առաջատարներն են: Աշխարհի առաջնությանը մասնակցելու են լավագույն 6 հավաքականները:

Լուսանկարը` FIFA


Իրանն էլ Ասիայի ընտրական մրցաշարում երեկոյան 2:2 հաշվով է ավարտել հանդիպումն Ուզբեկստանի հետ: Թեհրանում կայացած դիմակայությունում հյուրերն առաջ են եղել հաշվի մեջ, սակայն պահել հաղթանակը չեն կարողացել: Իրանցիներից 83-րդ րոպեին Մեհդի Թերեմին դուբլի հեղինակ է դարձել ու ժամանակից շուտ ապահովել իր թիմի մասնակցությունը Մունդիալում:

Ավելի վաղ ԱԱ-2026-ի ուղեգրեր են ապահովել Ճապոնիան ու Նոր Զելանդիան: ԱՄՆ-ն, Կանադան ու Մեքսիկան էլ որպես տանտերեր են որակավորվել:

48 հավաքականների մասնակցությամբ ԱԱ-ն կայանալու է հունիսի 11-ից հուլիսի 19-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին