«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին որպես 2023-2024 մրցաշրջանի լավագույն մարզիչ ստացել է «Golden Bench» մրցանակը:
Այդ մրցաշրջանում միլանյան ակումբը 20-րդ անգամ նվաճել է Իտալիայի չեմպիոնի կոչումն ու տիրացել Սուպերգավաթին: Ինձագիի օգտին քվեարկել է 51 մարզիչներից 26-ը: Նրան 14 ձայնով հաջորդել է «Ատալանտա»-ի գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին: Մրցանակը հանձնվում է 3-րդ անգամ:
Այս մրցաշրջանում «Ինտեր»-ը 64 միավորով Ա Սերիայի առաջատարն է, իսկ Չեմպիոնների Լիգայում թիմը հասել է 1/4 , այն ապրիլի 8-ին եւ 16-ին կմրցի «Բավարիա»-ի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: