87 դիտում

Մբապե. Դեշամի հետ տարաձայնություն չունենք, նա հավաքականում իմ միակ մարզիչն է


Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA


Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի հետ ունեցած հարաբերությունների մասին ու հերքել, որ իրենք լուրջ տարաձայնություն ունեն:

«Եթե մենք վիճեինք, նրա հեռախոսազանգերին չէի պատասխանի: Բոլորն էլ գիտենք, որ եթե մեկի հետ գժտված ես, հետը կապ չես պահում: Բայց դա չի նշանակում, որ հարաբերություններում չեն կարող տարաձայնություններ առաջանալ:

Միշտ հարգել եմ Դեշամին, Ֆրանսիայի հավաքականում նա իմ միակ մարզիչն է: Դեշամն է ինձ հրավիրել թիմ ու հնարավորություն տվել ներկայացնել այն: Մենք համատեղ հաջողություններ ենք ունեցել, ու մեր հարաբերությունները չեն կարող փչանալ մի քանի ոչ լուրջ տարաձայնությունների պատճառով:

Ոչինչ գաղտնի չէ, բայց չարժե, որ մարդիկ այդ մասին իմանան: Բոլոր աշխատանքներում էլ գործընկերների հետ նման պահեր առաջանում են: Բայց դա չի նշանակում, որ իրար չեն հավանում կամ չեն հարգում:

Դեշամի նման մարզչի հեռանալը մեծ կորուստ է լինելու հավաքականի համար: Կարծում եմ՝ ցանկանում է 2026 թվականն ավարտել առաջին հորիզոնականում: Ողջ հավաքականն է ցանկանում, որ հարգանքի տուրք մատուցենք մարզչին ու նաեւ նրա համար նվաճենք Աշխարհի գավաթը: Մեզ հիանալի ժամանակներ են սպասվում»:

Աշնանը Մբապեն չէր հրավիրվում Ֆրանսիայի հավաքական, ու ԶԼՄ-ը սկսեցին գրել, որ նա Դեշամի հետ խնդիրներ ունի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին