Ապրիլ 19, 2025
136 դիտում

Հայաստան-Վրաստան հանդիպումը կսպասարկի ռումինացի մրցավար


Լուսանկարը` UEFA


Ազգերի Լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական անձնակազմը։

Հանդիպման մրցավար է նշանակվել Ռադու Պետրեսկուն, մրցավարի օգնականները կլինեն Ռադու Ժինգուլյակը եւ Միրչա Գրիգորիուն: Հանդիպման չորրորդ պաշտոնյան Անդրեյ Չիվուլետեն է: Իտալացի Ալեանդրո Դի Պաոլոն նշանակվել է VAR-ի մրցավար, VAR-ի մրցավարի օգնականն իտալացի Ֆեդերիկո Լա Պեննան է, հայտնում է ՀՖՖ-ն:

Հայաստան-Վրաստան հանդիպումը կկայանա մարտի 20-ին ժամը 21։00-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին