Այսօր մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրը։
Առաջին դիմակայությունն ընթացել է «Արարատ»-ի եւ ԲԿՄԱ-ի միջեւ։ Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացել է «Արարատ»-ը, աչքի է ընկել Գոռ Լուլուկյանը։ Ընդամենը 3 րոպե անց բանակայինները կարողացել են հավասարեցնել հաշիվը, գոլի հեղինակը Դավիթ Հակոբյանն է։
ԲԿՄԱ-ն 77-րդ րոպեին մնացել է 10 հոգով՝ դաշտից հեռացվել է Արգիշտի Պետրոսյանը։ Չնայած դրան, «Արարատ»-ը չի կարողացել օգտվել թվային առավելությունից, հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: