Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը Վրաստանի դեմ խաղին նախապատրաստվելու համար ավելի մեծ ցանկ է ունեցել։
«Ցավոք, վնասվածքի պատճառով չի կարող օգնել թիմի առաջատարներից Էդուարդ Սպերցյանը: Վնասվածքներ ունեն նաեւ Հովհաննես Հարությունյանը եւ Նորբերտո Բալեկյանը: Երեկ տեղեկացանք, որ վնասվածք է ստացել նաեւ Անդրե Կալիսիրը:
Հավաքին չի միանա նաեւ Լուկաս Սելարայանը, ով ընտանեկան խնդիրներ ունի Արգենտինայում: Ես գիտեմ, որ Լուկասը հավաքականի ամենանվիրված ֆուտբոլիստներից մեկն է, մենք այս անգամ ընդառաջել ենք նրա խնդրանքին՝ թույլատրելով լինել իր ընտանիքի կողքին»,- մարզչի խոսքը մեջբերում է ՀՖՖ-ն:
Ըստ նրա՝ Սարգիս Ադամյանը հայտնել է, որ այլեւս չի ցանկանում խաղալ ազգային հավաքականում, ուստի նրան չեն ընդգրկել հրավիրվածների ցուցակում: Խորեն Բայրամյանն այս անգամ հավաքը բաց կթողնի, սակայն նա նույնպես հետագայում լինելու է մարզչի դիտակետում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: