180 դիտում

Հայտնի են ՉԼ 1/4 փուլ անցած առաջին թիմերի անունները


Լուսանկարը` UEFA


Երեկ կայացել են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլը հաղթահարած առաջին չորս թիմի անունները։

«Ինտեր»-ը 2։1 հաշվով առավելության է հասել «Ֆեյենորդ»-ի նկատմամբ։ Գոլերի հեղինակ են դարձել Մարկուս Թյուրամը եւ Հաքան Չալհանօղլուն։

«Բավարիա»-ն 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Բայեր»-ի դարպասը եւ նույնպես քառորդ փուլում է։ «Բավարիա»-ի մրցակիցը լինելու է հենց «Ինտեր»-ը։

Դրամատիկ է ստացվել «Լիվերպուլ»-ՊՍԺ դիմակայությունը։ Ֆրանսիացիները հաղթել են 1։0 հաշվով, բայց, քանի որ ընդհանուր դիմակայության հաշիվը դարձել է ոչ-ոքի, հաղթողի անունը որոշվել է հետխաղյա 11-մետրանոցներով։ Այստեղ ավելի դիպուկ են գտնվել ՊՍԺ-ի ֆուտբոլիստներն ու շարունակում են պայքարը։

«Բարսելոնա»-ն էլ 3։1 հաշվով ուժեղ է եղել «Բրյուգե»-ից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին