Այսօր մեկնարկելու են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները։
Կեսգիշերին «Ինտեր»-ը «Սան Սիրո»-ում հյուրընկալելու է «Ֆեյենորդ»-ին։ Թիմերի առաջին դիմակայությունում հաղթել են իտալական ակումբի ֆուտբոլիստները՝ 2։0։
Սիմոնե Ինձագին ասել է, որ ցանկացած խաղ էլ դժվարությամբ է տրվում, բացառություն չէ լինելու նաեւ այս մեկը։
«Միշտ լավ մրցակիցների դեմ ենք գործում։ Չնայած առաջ ենք երկու գնդակի առավելությամբ, բայց ոչինչ երաշխավորված չէ։ Մրցակիցը Միլան է գալու, որպեսզի խնդիրներ ստեղծի մեզ համար։ Այս խաղը մեզնից շատ ուժեր է պահանջում, պետք է շատ վազենք, գործենք ագրեսիվ ու մտածված»,-ասել է Ինձագին։
Այսօր կայանալու են նաեւ «Բարսելոնա»-«Բենֆիկա», «Բայեր»-«Բավարիա» եւ «Լիվերպուլ»-ՊՍԺ հանդիպումները։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: