140 դիտում

Վրաստան-Հայաստան հանդիպման տոմսերը սպառվել են մի քանի ժամվա ընթացքում


Լուսանկարը` Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի


Մարտի 23-ին Ազգերի Լիգայի անցումային փուլի Վրաստան-Հայաստան հանդիպման տոմսերն արդեն սպառվել են:

Այդ մասին հայտնել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Տոմսերի վաճառքը մեկնարկել է փետրվարի 27-ին, ու նույն օրն էլ բոլորը սպառվել են:

Դիմակայությունը կայանալու է Թբիլիսիի Բորիս Պայչաձեի անվան ստադիոնում, որը տեղավորում է 54 հազար հանդիսական:

Հայաստան-Վրաստան հանդիպման տոմսերի վաճառքն էլ մեկնարկելու է այսօր ժամը 12:00-ից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին