209 դիտում

Բռնցքամարտիկները մարտի 16-ից կպատրաստվեն առաջիկա մրցաշարերին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց ընտրանին մարտի 16-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում։

Թիմի նոր գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի թիմը դրանից հետո կլինի Երեւանում։ Արդեն ապրիլի 14-20-ը մարզիկները ելույթ կունենան Երեւանի գավաթ միջազգային մրցաշարում։

Եւս երկու հավաք անցկացնելուց հետո մարզիչները կընտրեն այն բռնցքամարտիկներին, ովքեր կմասնակցեն Աշխարհի առաջնությանը, հայտնում է ՀԱՕԿ-ը։ Այն կայանալու է մայիսին, սակայն անցկացման վայրը դեռ հայտնի չէ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին