Երեկվանից մեկնարկել են Չեմպիոնների լիգայի անցումային հանդիպումները։
Օրվա գլխավոր դիմակայությունը տեղի է ունեցել Մանչեսթերում, որտեղ «Սիթի»-ն ընդունել է «Ռեալ»-ին։
Մինչեւ 90+2-րդ րոպեն հաշիվը հավասար է եղել՝ 2։2։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Էրլինգ Հոլանդը, իսկ մադրիդցիներից աչքի են ընկել Կիլիան Մբապեն ու Բրահիմ Դիասը։ Խաղավարտին Կառլո Անչելոտիի թիմի համար հաղթանակը կորզել է Ջուդ Բելիգհեմը։
Արքայական ակումբը դարձել է ՉԼ-ի առաջին թիմը, որը գրանցել է 300 հաղթանակ։
«Ես հանգիստ եմ եւ բավարարված։ Մենք լավ հանդիպում անցկացրինք՝ հրաշալի պաշտպանվեցինք, հաջող գործեցինք հարձակման գծում՝ ստեղծելով բազմաթիվ պահեր։ Վաստակեցինք այս հաղթականը»,-խաղից հետո ասել է Անչելոտին։
Երեկվա դիմակայություններում ՊՍԺ-ն հաղթել է «Բրես»-ին (3։0), «Բորուսիա»-ն՝ «Սպորտինգ»-ին (3։0) եւ «Յուվենթուս»-ը՝ ՊՍՎ-ին (2։1)։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: