172 դիտում

«Սլովան»-ը հաղթել է, իսկ Բարսեղյանը՝ գոլի հեղինակ դարձել


Լուսանկարը` ŠK Slovan Bratislava


Սլովակիայի առաջնության 19-րդ տուրում «Սլովան»-ը հյուրընկալվել է «Ռուժոմբերոկ»-ին։

Հյուրերը հաղթել են խոշոր հաշվով՝ 5 գնդակ ուղարկելով մրցակցի դարպասն ու սեփականն ընդունելով 1-ը։ «Սլովան»-ի կազմում իր թիմի վերջին գոլը խփել է Տիգրան Բարսեղյանը։

«Արտագնա խաղում մեր լավագույն խաղը ցուցադրեցինք։ Այստեղ հաղթելը դժվար է ստացվում, դրա համար նույնիսկ մի քիչ զարմացած եմ վերջնական հաշվից։ Ուրախ եմ, որ մրցաշարի առաջատարն ենք եւ շարունակում ենք հաջող ելույթները»,-խաղից հետո ասել է «Սլովան»-ի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը։

Նրա թիմը 47 միավորով Սլովակիայի առաջնության առաջատարն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին