223 դիտում

Ընդհատվել է «Ինտեր»-ի Ա Սերիայում 18 հանդիպում ձգվող անպարտելիության շարքը


Լուսանկարը` FC Inter


Իտալիայի առաջնությունում ընդհատվել է «Ինտեր»-ի 18 հանդիպում ձգվող անպարտելիության շարքը։

Հետաձգված 14-րդ տուրում Սիմոնե Ինձագիի թիմը հյուրընկալվել է «Ֆիորենտինա»-ին ու զիջել 0։3 հաշվով։ Վերջին անգամ «Ինտեր»-ը պարտվել էր 2024-ի սեպտեմբերին «Միլան»-ից։

«Թիմը խառնվել էր իրար ու ամեն ինչ բաց թողել ձեռքից՝ տեմպ, ագրեսիվություն, վճռականություն։ Մենք արժանի էինք այս պարտությանը։ Շնորհավորում եմ «Ֆիորենտինա»-ին»,-խաղից հետո ասել է Ինձագին։

Ա Սերիայի 23-րդ տուրից հետո «Ինտեր»-ը վաստակել է 51 միավոր եւ զբաղեցնում է 2-րդ տեղը։ 54 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Նապոլ»-ին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին