Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանն իր պայմանագիրը երկարացնելու համար բանակցություններ է վարում «Լոկոմոտիվ»-ի հետ:
Այդ մասին հայտնել է գործակալ Ալեքսանդր Կլյուեւը. «Մենք նոր պայմանագրի համար բանակցում ենք «Լոկոմոտիվ»-ի հետ, եւ դա կապված չէր «Լեգանես»-ի հետ բանակցությունների արդյունքից»:
Ավելի վաղ իսպանական ակումբից տեղեկացրել էին, որ չեն կարողացել իրենց թույլ տալ ձեռք բերել Տիկնիզյանին:
Պաշտպանի ու «Լոկոմոտիվ»-ի հետ պայմանագիրն ավարտվելու է 2026 թվականի կեսերին: Transfermarkt-ի տվյալներով՝ Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը կազմում է 6 մլն եվրո:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: