292 դիտում

Անգլիա եւ Սաուդյան Արաբիա. Էդուարդ Սպերցյանով հետաքրքրվող նոր ակումբներ


Լուսանկարը` FC Krasnodar


«Կրասնոդար»-ի ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տեղափոխության հետ կապված լուրերն արդեն վաղուց չեն դադարում:

Այս անգամ նոր մանրամասներ է հայտնել լրագրող Իվան Կարպովը: Ըստ նրա՝ Սպերցյանին ցանկանում է ձեռք բերել անգլիական «Լիդս»-ը: Հայ ֆուտբոլիստով հետաքրքրված է ակումբի գլխավոր մարզիչ Դանիել Ֆարկեն, որը ոչ երկար ժամանակով մարզել է ն«Կրասնոդար»-ը: «Լիդս»-ը 63 միավորով Անգլիայի 2-րդ դիվիզիոնի առաջատարն է:

Կարպովի մեկ այլ տեղեկությամբ էլ, «Կրասնոդար»-ի նախկին մարզիչ Վլադիմիր Իվիչը շուտով գլխավորելու է Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» ակումբը եւ թիմ է հրավիրելու իր նախկին սաներից Ջոն Կորդոբային ու Էդուարդ Սպերցյանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին