236 դիտում

Վահան Բիչախչյան․ Հավատում եմ, որ «Լեգիա»-ի կազմում իմ խաղը կստացվի


Լուսանկարը` legia.com


Վահան Բիչախչյանը, որը վերջերս էր տեղափոխվել «Լեգիա», երեկ անցկացրել է պաշտոնական առաջին հանդիպումը։

Լեհաստանի առաջնության 19-րդ տուրում հայ ֆուտբոլիսի թիմը մրցել է «Կորոնա»-ի հետ ու գրանցել 1։1 հաշիվ։ Այս պահին «Լեգիա»-ն 33 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը։

Հանդիպումից հետո Բիչախչյանն ափսոսանք է հայտնել չհաղթելու համար։

«Իհարկե, նորամուտիս հետ կապված որոշակի հուզմունք ունեի, բայց հետո ամեն բան անցավ։ Խաղի ընթացքից սկսեցինք 10 հոգով խաղալ, սակայն ունեինք գերակայություն։ Ցանկանում էինք հաղթել, ափսոս չստացվեց։ Հուսամ, որ հաջորդ խաղերում ավելի լավ տեսք կունենանք»,- Բիչախչյանի խոսքերը մեջբերում է «Լեգիա»-ի պաշտոնական կայքը։

Նա ավելացրել է, որ թիմում լավ է զգում, մարզիչն ու ֆուտբոլիստներն իրեն լավ են ընդունել, ինչի համար շնորհակալ է․ «Հավատում եմ, որ իմ խաղն այստեղ կստացվի, կդառնամ ավելի լավը, գոլեր կխփեմ ու հաղթանակներ կգրանցեմ «Լեգիա»-ի հետ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին