Իտալիայի առաջնության 23-րդ տուրի գլխավոր դիմակայությունում հանդիպել են «Ինտեր»-ն ու «Միլան»-ը:
Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով։ Առաջինը «Միլան»-ին առաջ է մղել Տայանի Ռեյնդերսը, Սիմոնե Ինձագիի սաներին հաջողվել է խուսափել պարտությունից միայն հանդիպման ավելացված ժամանակում: Իր թիմին փրկել է Ստեֆան Դե Վրեյը:
Միավորներ է կորցրել նաեւ «Նապոլի»-ն, որը 1:1 հաշիվն է գրանցել «Ռոմա»-ի հետ խաղում: Ա Սերիայի առաջատարը 54 միավորով «Նապոլ»-ն է, «Ինտեր»-ը 3 միավոր պակաս ունի եւ 2-րդն է:
Հաջորդ հանդիպումը Հենրիխ Մխիթարյանի թիմն անցկացնելու է փետրվարի 6-ին «Ֆիորենտինա»-ի դեմ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: