«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտնել է, որ Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը վերադարձել է ակումբ:
Ֆուտբոլիստի տեղափոխության հետ կապված այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:
Հարոյանը կարիերան սկսել է «Փյունիկ»-ում ու այնտեղ հանդես եկել 2009-2016 թվականներին: Երեւանյան ակումբում նա 146 խաղում 7 գոլի հեղինակ է դարձել:
Հարոյանի վերջին ակումբը չինական «Քինգդաո Ուեստ Քոսթ»-ն էր, որտեղ տեղափոխվել էր 2024-ի փետրվարին:
Հունվարի 25-ից փետրվարի 1-ը «Փյունիկ»-ն ուսումնամարզական հավաք է անցկացնելու Արաբական Միացյալ Էմիրություններում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: