Երեկոյան Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի են ունեցել Հայաստանի տղամարդկանց ու կանանց առաջնությունների պարգեւատրման արարողությունները:
Երկրորդ տարին անընդմեջ երկրի չեմպիոնները չեն փոխվել: Նորից հաղթողներ են դարձել Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սուսաննա Գաբոյանը եւ ընդգրկվել Հայաստանի հավաքականներում:
Հովհաննիսյանը Հայաստանի չեմպիոն եղել է նաեւ 2011 եւ 2024 թվականներին, իսկ Գաբոյանը՝ 2015, 2021 եւ 2024-ին։
Պատվոհարթակին են կանգնել նաեւ Արթուր Դավթյանը եւ Սարգիս Սարգսյանը, Աննա Խաչատրյանն ու Մարիամ Ավետիսյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: