Հունվար 14, 2025
148 դիտում

«Ամենաֆուտբոլային լրագրող»-ն ու «FAF համակրանք»-ի հաղթողը


Լուսանկարը` ՖԱՖ

Լուսանկարը` ՖԱՖ

Լուսանկարը` ՖԱՖ


FAF-ի տանը տեղի է ունեցել ֆան շարժման ամենամյա միջոցառումը`«FAF համակրանքը», որի ընթացքում ամփոփվել է 2024 թվականը:

Պարգեւատրվել են տարվա ընթացքում աչքի ընկած շարժման լավագույն եւ ամենաակտիվ անդամները, իսկ 16-րդ «FAF համակրանք» մրցանակին արժանացել է Հայաստանի հավաքականի խաղացող Լուկաս Սելարայանը։

«Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» մրցանակը ստացել է ազգային հավաքականի ու «Նոա»-ի պաշտպան Սերգեյ Մուրադյանը:

Այս տարի առաջին անգամ հանձնվել է «Ամենաֆուտբոլային լրագրող» մրցանակը, որը կրում է հայկական ֆուտբոլի իսկական նվիրյալ, երջանկահիշատակ Դավիթ Մարտիրոսյանի անունը։ Այն ստացել է «Ուրիշ Ֆուտբոլ»-ի հիմնադիր Ռոբերտ Մարկոսյանը, հայտնում է ՖԱՖ-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին