Հունվար 14, 2025
136 դիտում

Տիկնիզյանն ու Սեւիկյանը «Լոկոմոտիվ»-ի հետ հավաքի են մեկնել Աբու Դաբի


Լուսանկարը` FC Lokomotiv

Լուսանկարը` FC Lokomotiv


Այսօրվանից Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ն ուսումնամարզական հավաք է անցկացնելու Աբու Դաբիում:

Թիմի կազմում հավաքին 29 ֆուտբոլիստներ են մասնակցելու, որոնց թվում են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Նաիր Տիկնիզյանն ու Էդգար Սեւիկյանը:

Հունվարի 12-ին «Լոկոմոտիվ»-ի ֆուտբոլիստները հավաքվել են եւ բժշկական հետազոտություն անցնել: Իսկ այսօր նրանք մեկնել են Աբու Դաբի, որտեղ 2 ընկերական հանդիպում են ունենալու հունվարի 20-ին ու 24-ին: Մրցակիցներն են լինելու չինական «Շանհայ Պորտ»-ն ու հարավկորեական «Ուլսան Հյոնդե»-ն:

Ռուսաստանի առաջնության առաջին հատվածից հետո առաջատարները 39-ական միավորով «Կրասնոդար»-ն ու «Զենիթ»-ը, իսկ «Լոկոմոտիվ»-ը 37 միավորով 2-րդն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին