Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերն Աշխարհում լավագույնն է ճանաչվել:
Քվեարկությունն անցկացվել է futsalplanet.com կայքում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
2024-ին Մյուլլերի ակումբը՝ «Պալմա Ֆուտզալ»-ը երկրորդ անգամ անընդմեջ դարձել է Չեմպիոնների Լիգայի հաղթող, թիմի հետ իր 2-րդ ոսկե մեդալն է նվաճել նաեւ դարպասապահը:
Մյուլլերը նախորդ տարվա Հայաստանի լավագույն ֆուտզալիստների մրցույթում 2-րդ տեղն էր զբաղեցրել՝ զիջելով միայն Հայաստանի հավաքականի ավագ Վլադիմիր Սանոսյանին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: