Փետրվար 05, 2025
486 դիտում

Ինձագի. Մխիթարյանի վնասվածքի լրջությունը պարզ կդառնա այսօրվա հետազոտությունից հետո


Լուսանկարը` Getty Images


Հենրիխ Մխիթարյանը 1,5 տարվա ընթացում առաջին անգամ վնասվածքի պատճառով հանդիպում է բաց թողել:

Նա չի կարողացել մասնակցել Ա Սերիայի 20-րդ տուրում «Վենեցիա»-ի դեմ հանդիպմանը, որն ավարտվել է «Ինտեր»-ի 1:0 հաշվով հաղթանակով:

Միլանյան թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հանդիպումից հետո ասել է, որ Մխիթարյանի վնասվածքի լրջությունը պարզ կդառնա այսօրվա բժշկական հետազոտությունից հետո:

«Մեր նպատակն է հնարավորինս արագ վերականգնել բոլոր ֆուտբոլիստներին: Իտալիայի Սուպերգավաթում կրած պարտությունից հետո այնքան էլ հեշտ չէր: Տղաները կեցցեն, քանի որ այստեղ հոգնած ու ջարդված ենք ժամանել, բայց լավ հանդիպում անցկացրինք: Շատ կարեւոր հաղթանակ գրանցեցինք»,- նշել է Ինձագին:

«Ինտեր»-ը 43 միավորով ու մրցաշարային աղյուսակում 2-րդն է ու հաջորդ հանդիպումն անցկացնելու է հունվարի 15-ին «Բոլոնիա»-ի դեմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին