Հունվար 22, 2026
233 դիտում

Հայաստանի հավաքականը ԵԱ-ում մեկնարկեց Ուկրաինայի նկատմամբ տարած հաղթանակով


Լուսանկարը` ՀՖՖ

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA


Խաղային մարզաձեւերի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանի առաջին հավաքականի նորամուտը կայացավ։

Ֆուտզալի ազգային ընտրանին Կաունասում ընթացող առաջնության մեկնարկային խաղում Հայաստանը հանդիպեց Աշխարհի բրոնզե մեդալակիր Ուկրաինայի ընտրանուն եւ հաղթեց 2:1 հաշվով։

Հանդիպման մեկնարկում թիմերը բավական զգուշավոր էին գործում եւ ծանոթանում միմյանց խաղաոճին։ Աստիճանաբար Ռուբեն Նազարեթյանի թիմը հունի մեջ ընկավ ու սկսեց ավելի շատ գրոհել։ Վտանգավոր պահեր ստեղծեցին Նիկիտա Խռոմիխը, Միքայել Ղանդիլյանը եւ Վլադիմիր Սանոսյանը։

Լուսանկարը` UEFA

Մրցակցի կազմում դարպասապահ Ալբերտ Աղաջանովի համար հատկապես մեծ վտանգ էր ներկայացնում Իգոր Չերնյավսկին, որի հարվածներից հետո նա մի քանի անգամ փրկեց Հայաստանի հավաքականին։ Չնայած թիմերի բազմաթիվ ջանքերին՝ առաջին խաղակեսում այդպես էլ գոլեր չգրանցվեցին։

Ընդմիջումից հետո Ուկրաինան ավելի համարձակ մտավ խաղի մեջ, մի քանի գրոհից հետո վերջապես հաջողվեց նաեւ գոլ խփել։ 25-րդ րոպեին հաշիվի բացեց Վլադիսլավ Պերվիեւը։ Ուկրաինացիները տիրեցին նախաձեռնությանն, ու հաշիվն ավելի խոշոր չէր դառնում Աղաջանովի ջանքերի եւ հուսալի խաղի շնորհիվ։

Հայաստանի հավաքականը չհանձնվեց ու րոպեներ անց գեղեցիկ գրոհի արդյունքում Արսեն Պետրոսովը հիանալի փոխանցում կատարեց, եւ Միհրան Դերմենջյանը հավասարեցրեց հաշիվը։ Իսկ խաղավարտին մոտ Դերմենջյանը հեռահար հարվածով նաեւ 2-րդ գոլը խփեց ու հաղթանակ պարգեւեց Հայաստանին։

Լուսանկարը` UEFA

Ուկրաինացիներն ընդունած գոլից հետո դարպասապահի փոխարեն եւս մեկ խաղացող դուրս բերեցին խաղահրապարակ, սակայն դա էլ նրանց չփրկեց պարտությունից։

Խմբի մյուս խաղում ավելի ուշ մրցելու են Լիտվան ու Չեխիան, իսկ Հայաստանի ընտրանին հաջորդ հանդիպումն անցկացնելու է հունվարի 25-ին Չեխիայի դեմ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին