Հունվար 10, 2025
114 դիտում

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում նորից կխաղան «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն


Լուսանկարը` adobeaemcloud.com

Լուսանկարը` FC Real Madrid

Լուսանկարը` FC Real Madrid

Լուսանկարը` FC Real Madrid

Լուսանկարը` FC Real Madrid

Լուսանկարը` FC Real Madrid


Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում հանդիպելու են Մադրիդի «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն:

Երեկ կայացած կիսաեզրափակչում Արքայական ակումբը 3:0 հաշվով առավելության է հասել «Մալյորկա»-ի նկատմամբ: Սաուդյան Արաբիայում կայացած խաղում աչքի են ընկել Ջուդ Բելինգեմը, Ռոդրիգոն, իսկ վերջին գնդակն ավելացված ժամանակում սեփական դարպասն է ուղարկել «Մալյորկա»-ի ֆուտբոլիստ Մարտին Վալենտը:

Մինչ այդ էլ կատալոնական ակումբը 2:0 հաշվով ուժեղ էր եղել Բիլբաոյի «Ատլետիկ»-ից:
Սուպերգավաթի եզրափակիչը կայանալու է հունվարի 12-ին Ջիդդայում:

Մրցաշարն անցկացվում է 1982 թվականից: Ամենաշատ հաղթանակները՝ 14 անգամ տարել է «Բարսելոնա»-ն, իսկ գործող հաղթողը «Ռեալ»-ն է, որը 2024-ի հունվարին կայացած եզրափակչում 4:1 հաշվով ուժեղ էր եղել կատալոնական ակումբից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին