Հունվար 09, 2025
88 դիտում

Դեշամը Ֆրանսիայի հավաքականից կհեռանա 2026 թվականի ԱԱ-ից հետո


Լուսանկարը` BBC


Դիդյե Դեշամը Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից կհեռանա 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո:

Այդ մասին Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային հղում կատարելով՝ հայտնում է Reuters-ը:

Ավելի վաղ L'Equipe-ը գրել էր, որ Դեշամն իր որոշման մասին հայտնելու է այսօր: Դեշամի պայմանագիրը հավաքականի հետ ուժի մեջ է մինչեւ 2026 թվականը:

56-ամյա Դեշամը Ֆրանսիայի հավաքականը գլխավորում է 2012 թվականից: Նրա գլխավորությամբ թիմը 166 հանդիպման է մասնակցել, 106 հաղթանակ տարել, 31 ոչ-ոքի գրանցել ու կրել 29 պարտություն:

Դեշամի հետ Ֆրանսիայի հավաքականը դարձել է Աշխարհի չեմպիոն, հաղթել Ազգերի Լիգայում, ինչպես նաեւ արծաթե մեդալներ նվաճել Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում:

2026-ի ԱԱ-ն կայանալու է ԱՄՆ-ում, Կանադայում ու Մեքսիկայում, մասնակցելու են 48 հավաքականներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին