Հունվար 09, 2025
319 դիտում

Ժաննա Անդրեասյանը հաստատել է Կարեն Գիլոյանի հրաժարականը


Լուսանկարը` ԿԳՄՍՆ


Այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել ասուլիսով, որտեղ ամփոփել է 2024 թվականի կատարած աշխատանքները։

Նա անդրադարձել է նաեւ սպորտի գծով նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հրաժարականին՝ հաստատելով լուրերը։

«Այո, նա դադարեցրել է իր աշխատանքը որպես սպորտի գծով տեղակալ։ Պատճառները տարբեր են։ Պարոն Գիլոյանը տարիների փորձառություն ունի, շատ կայացած է, շարունակելու է աշխատել սպորտի ոլորտում։ Կարծում եմ, որ նրա հետ համագործակցությունը կշարունակվի։ Փոփոխությունների փուլ է, նոր մոտեցմամբ կրկին լավ արդյունքներ կգրանցենք»,-ասել է Անդրեասյանը։

Նախարարն անդրադարձել է այն լուրերին, թե Գիլոյանի ու իր միջեւ վիճաբանություն է եղել, ինչից հետո էլ եղել է հրաժարականի դիմումը․ «Մեր հարաբերությունները չեն փոխվել։ Գործնական հարաբերությունների ընդհատումը պետք է տեղի ունենա այնպես, որ մարդկային շփումը հնարավոր լինի շարունակել։ Ես միշտ այդպես եմ հարաբերվում իմ գործընկերների հետ»։

 

Ավելի վաղ մեզ հայտնի էր դարձել, որ Գիլոյանը շարունակելու է գործունեություն ծավալել սպորտի ոլորտում, աշխատել միջազգային հակադոպինգային գործակալությունում։

Կարեն Գիլոյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2020-ի դեկտեմբերի 30-ին։ Այս տարվա հոկտեմբերին նա հարցազրույց էր տվել Mediamax Sport-ին, որից պարզ էր դառնում, որ նա պատրաստվում էր պաշտոնավարել առնվազն մինչեւ 2028-ի Օլիմպիական խաղերի ավարտը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին