Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի հավաքականի եւ Կուբանի "Կրասնոդար”-ի 25-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի ձեռքբերմամբ հետաքրքրված են մոսկովյան ԲԿՄԱ-ն եւ "Դինամո”-ն:
Այդ մասին այսօր հայտնել է ռուսաստանյան “Տվոյ Դեն” պարբերականը: Թերթի տեղեկությունների համաձայն, երկու ակումբներն էլ հարձակվողի ակտիվ փնտրտուքների մեջ են: Այդ կապակցությամբ մոսկովյան թիմերի ներկայացուցիչները քննարկել են “Կրասնոդար”-ի ղեկավարության հետ Մովսիսյանի ձեռքբերման հավանականությունը:
Պարբերականն իր աղբյուրները վկայակոչելով՝ հայտնում է, որ ԲԿՄԱ-ն վաղուց է հետեւում Մովսիսյանի խաղին, իսկ հաշվի առնելով հարձակման գոտում թիմի լուրջ խնդիրները՝ հայ ֆուտբոլիստի գնումը ճիշտ ժամանակին կլինի: “Դինամո”-ն նույնպես չափազանց հետաքրքրված է Մովսիսյանի ձեռքբերմամբ, թիմի նոր մարզիչ Դան Պետրեսկուն ժամանակին ցանկանում էր գնել Յուրային “Կուբան”-ի համար, իսկ այժմ ռումինացի մարզիչը ուզում է տեսնել ֆուտբոլիստին “Դինամո”-ի կազմում:
Միեւնույն ժամանակ, “Կրասնոդար” ակումբում դեռեւս չեն հաստատում մայրաքաղաքի թիմերի կողմից հայ հարձակվողի հանդեպ հետաքրքրվածությունը: Այդպես, “Կրասնոդար”-ի մամուլի խոսնակ Դենիս Դանիլչենկոն հայտնել է, որ “Յուրան արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում, եւ հավանական է, որ նրա հանդեպ հետքրքրվածություն կա շատ ակումբների կողմից, սակայն Մովսիսյանի վերաբերյալ պաշտոնական առաջարկներ ակումբին դեռեւս չեն ուղղվել”:
Հայաստանի հավաքականի հարձակվողը հասցրել է 6 մեկնարկային հանդիպումներում 6 գոլ խփել: Հիշեցնենք, որ Մովսիսյանը տեղափոխվել է “Կրասնոդար” 2011թ. սկզբին գրեթե 2 մլն եվրո գումարով: Սլավոլյուբ Մուսլինի թիմում հարձակվողն անցյալ մրցաշրջանում 37 խաղ է անցկացրել եւ 14 գոլ խփել:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: