ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման Ֆրանսիայի առաջնությունում «Մոնակո»-ի դեմ խաղում ծանր վնասվածք է ստացել:
Նա 22-րդ րոպեին բախվել է Վիլֆրեդ Սինգոյի հետ ու դեմքին խաղակոշիկով հարված ստացել: Դարպասապահի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Մատվեյ Սաֆոնովը: Հանդերձարանում Դոնարումայի դեմքին 10 կար են դրել:
«Նա բազմաթիվ վերքերով դեմքի վնասվածք ունի: Դոնարուման թիմի հետ վերադարձել է Փարիզ, որտեղ բժշկական հետազոտության կենթարկվի ու մի քանի օր առանց մարզումների կլինի»,- նշված է ՊՍԺ-ի տարածած հայտարարության մեջ:
Ակումբը 16 հանդիպումներից հետո 40 միավոր է վաստակել ու Ֆրանսիայի առաջնության առաջատարն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: