Օլիմպիական չեմպիոն ու «Սպարտակ»-ի պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը «Հայերի միության կողմից» «Ազգի հպարտություն» անվանակարգում արժանացել է «Համաձայնություն» մրցանակի:
Հայերի միության ներկայացուցիչը matchtv.ru-ին պատմել է, որ երեկոյի ընթացքում 98-ամյա Սիմոնյանի հասցեին բազմաթիվ ջերմ խոսքեր ու մաղթանքներ են հնչել: «Արարատ 73»-ի լեգենդար մարզիչն, իսկապես, օրինակ է շատ հայերի համար:
Մոսկովյան թիմի կազմում Սիմոնյանը ռեկորդային 160 գոլի հեղինակ է դարձել, ԽՍՀՄ-ի քառակի չեմպիոն հռչակվել եւ երկու անգամ հաղթել Գավաթը: Երկու անգամ էլ նրա գլխավորությամբ «Սպարտակ»-ն է չեմպիոն դարձել ու 3 անգամ տիրացել Գավաթին: Մարզիչը նաեւ ԽՍՀՄ չեմպիոն ու Գավաթակիր է դարձել Երեւանի «Արարատ»-ի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: