Դեկտեմբեր 16, 2024
114 դիտում

Ինձագի. «Լացիո»-ի դեմ հանդիպումները երբեք էլ հերթականը չեն համարվում


Լուսանկարը` FC Inter


Իտալիայի առաջնության 16-րդ տուրի գլխավոր դիմակայությունում մրցելու են «Ինտեր»-ն ու «Լացիո»-ն:

Միլանյան թիմն արդեն Հռոմում է ու սպասում է հանդիպմանը: Թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ասել է, որ իրենց բարդ խաղ է սպասվում, քանի որ մրցակիցը 22 պաշտոնական խաղերից 16-ում հաղթել է.

«Թեեւ հեշտ չի լինելու, բայց որքան հնարավոր է լավ պիտի հանդես գանք: Չեմպիոնների Լիգան մեծ էներգիա է խլում, բավական է դիտել նախորդ հանգստյան օրերի արդյունքները: Նունը վերաբերվում է բոլոր թիմերին, որոնք խաղում են եվրոպական մրցաշարերում»,- ընդգծել է Ինձագին:

Նա դեռ առաջնության մեկնարկից առաջ էր նշել, որ չեմպիոնության համար մի քանի թիմեր են պայքարելու։ Դրա մասին վկայում է նաեւ մրցաշարային աղյուսակը: 37 միավորով առաջատարը «Ատալանտա»-ն է, «Նապոլի»-ն ունի 35 միավոր, իսկ 3 թիմ՝ այդ թվում «Ինտեր»-ն ու «Լացիո»-ն, վաստակել են 31-ական միավոր:

««Լացիո»-ի դեմ հանդիպումները պարզապես հերթական դիմակայություն չեն, թեեւ ինձ համար այն արդեն 8-րդն է լինելու եւ 4-րդն Օլիմպիական ստադիոնում: Չեմ մոռացել այն ճանապարհորդությունն ու նվաճած տիտղոսները նախ որպես թիմի ֆուտբոլիստ, ապա մարզիչ: Շնորհակալ եմ «Լացիո»-ի բոլոր թիմակիցներիս, ինձ բախտ է վիճակվել նաեւ աշխատել ակումբում, բայց հիմա կենտրոնացած եմ «Ինտեր»-ի վրա, որտեղ երջանիկ եմ ու գնահատված: Դրա համար էլ հպարտանում եմ այն ամենով, ինչ այստեղ անում եմ»,- ընդգծել է Ինձագին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին