Դեկտեմբեր 04, 2024
97 դիտում

Մանուել Նոյերը ստացել է կարիերայի առաջին կարմիր քարտը


Լուսանկարը` FC Bayern Munich


Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում ստացել է կարիերայի առաջին կարմիր քարտը:

Նա «Բայեր»-ի հետ հանդիպման 17-րդ րոպեին խախտել է կանոնները Ջերեմի Ֆրիմպոնգի հետ պայքարում ու միանգամից հեռացվել: Նախկինում Նոյերն անգամ դեղին քարտերի պատճառով հանդիպումներ բաց չէր թողել:  

«Բավարիա»-ի դարպասում կանգնել է Դանիել Պերեցը, որը խաղադաշտ է մտել հարձակվող Լերոյ Սանեի փոխարեն:

«Բայեր»-ը Նաթան Տելլայի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթել է «Բավարիա»-ին ու դուրս եկել Գավաթի 1/4 եզրափակիչ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին