Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիայի կազմակերպած Gran Gala del Calcio երեկոյի ժամանակ պարգեւատրվել են նախորդ մրցաշրջանի լավագույնները։
Լավագույն թիմ ճանաչվել է «Ինտեր»-ը, որը 2023-24 մրցաշրջանում դարձել է Իտալիայի չեմպիոն եւ սուպերգավաթակիր։
Լուսանկարը` FC Inter
Լավագույն մարզիչը եւ խաղացողը եւս «Ինտեր»-ից են՝ Սիմոնե Ինձագին եւ Լաուտարո Մարտինեսը։
«Իհարկե, շատ ուրախ եմ նման մրցանակ ստանալու համար, հատկապես, որ այն հանձնում է Լուչիանո Սպալետին։ Մրցանակը կիսում եմ իմ բոլոր ֆուտբոլիստների հետ, առանց որոնց նման հաջողություններ չէին լինի։ Իհարկե, այն նաեւ ակումբի աշխատակիցներինն է, երկրպագուներինը, այն բոլոր մարդկանցը, ովքեր ներդրում ունեն «Ինտեր»-ի հաղթանակներում»,-ասել է իտալացի մասնագետը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: