Դեկտեմբեր 02, 2024
128 դիտում

«Ֆիորենտինա»-«Ինտեր» հանդիպումը կկայանա ավելի ուշ․ Բովեն գիտակցության է եկել


Լուսանկարը` https://punchng.com/


Իտալիայի առաջնության 14-րդ տուրի «Ֆիորենտինա»-«Ինտեր» հանդիպումը կկայանա մեկ այլ օր։

Երեկ հանդիպման մեկնարկից 16 րոպե անց «Ֆիորենտինա»-ի ֆուտբոլիստ Էդոարդո Բովեն ուշագնաց է եղել։ Երկու թիմերի բժշկական կազմերը շտապել են դաշտ եւ սկսել օգնություն ցուցաբերել 22-ամյա Բովեին։ Այնուհետեւ նրան շտապօգնության մեքենայով դուրս են բերել ստադիոնից։

Իտալական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բովեին տեղափոխել են վերակենդանացման բաժին։ Ըստ Sky Sport Italia-ի՝ այնտեղ նա գիտակցության է եկել։

«Էդոարդո Բովեն գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Նա ստուգումներ է անցել, առաջիկա 24 ժամվա ընթացքում կրկին լրացուցիչ ստուգումների կենթարկվի»,-այսպիսի հայտարարություն է տարածել «Ֆիորենտինա»-ն։

«Ինտեր»-ի դեմ հետաձգված հանդիպումը կկայանա ավելի ուշ։ Օրվա եւ ժամի մասին հայտարարությամբ հանդես կգան Ա Սերիայից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին