Դեկտեմբեր 02, 2024
70 դիտում

Էդուարդ Սպերցյան․Վատ հանդիպումներ բոլոր թիմերում էլ լինում են


Լուսանկարը` fckrasnodar.ru


Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում «Կրասնոդար»-ն ընդունել է «Սպարտակ»-ին ու պարտվել 0։3 հաշվով։

Սա եղել է տանտերերի առաջին պարտությունը Ռուսաստանի առաջնության այս մրցաշրջանում։

«Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խաղից հետո ասել է, որ թիմի մոտ անկում չկա։

«Դժվար է, բայց դա չի կարող արդարացում լինել։ Ֆուտբոլում ամեն ինչ էլ պատահում է, եթե սկսենք վիճաբանել միմյանց հետ, ապա ամեն ինչ ավելի կվատանա։ Նման հանդիպումներ բոլոր թիմերում էլ լինում են։ Իհարկե, տհաճ է, բայց հարկավոր է ուժեղ մնալ, լինել միասնական ու մեկ շաբաթ անց ամեն ինչ ուղղել»,-ասել է Սպերցյանը։

17 տուրից հետո «Կրասնոդար»-ը մրցաշարային աղյուսակում 38 միավորով 2-րդն է՝ առաջատար «Զենիթ»-ից հետ մնալով 1 միավորով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին