Այսօր շարունակվում է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրը։
Քիչ առաջ ձյունածածկ Աբովյանում ավարտվել է «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» խաղը։ «Ալաշկերտ»-ն առաջինն է բացել հանդիպման հաշիվը։ Առաջին խաղակեսում տուգանային հարվածից հետո ստեղծված խառնաշփոթում ճիշտ կողմնորոշվել է Սարգիս Մեթոյանը եւ գրավել մրցակցի դարպասը։
Երկրորդ խաղակեսի սկզբնամասը հաջող են սկսել հյուրերը։ Փոխարինման դուրս եկած Մարիուս Նուբիսին հեռահար գեղեցիկ հարվածով հավասարեցրել է հաշիվը։
Բավական ակտիվ ու դինամիկ երկրորդ կեսում «Ալաշկերտ»-ը շատ գրոհներ է ստեղծել, որոնցից մեկը կրկին գոլի է վերածվել։ Մեթոյանը կրկին լավ է գործել ու դարձել դուբլի հեղինակ։ Սակայն հյուրերը չեն հանձնվել ու րոպեներ անց նորից հավասարեցրել են հաշիվը, իսկ Տենտոն Յենեն խփել է իր 34-րդ գոլը։
98-րդ րոպեին VAR համակարգի օգնությանը դիմելուց հետո «Ալաշկերտ»-ի դարպասին նշանակվել է 11-մետրանոց հարված, սակայն Յենեի հարվածը հետ է մղել Գոռ Մանուկյանը, ու հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։
Լուսանկարը` FC Ararat-Armenia
Ի դեպ, այս խաղում իր 200-րդ հանդիպումն է անցկացրել «Արարատ-Արմենիա»-ի ավագ Արմեն Համբարձումյանը։
Այսօր կայանալու է նաեւ ԲԿՄԱ-«Արարատ» հանդիպումը, որը եղանակային պատճառներով պայմանավորված հետաձգվել է եւ կմեկնարկի 17։30-ին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: