Նոյեմբեր 27, 2024
71 դիտում

Ռոբերտ Լեւանդովսկին ՉԼ-ում 100 գոլի սահմանը հատած 3-րդ ֆուտբոլիստն է


Լուսանկարը` FC Barcelona


«Բարսելոնա»-ի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում 11-մետրանոցից գրավել է «Բրեստ»-ի դարպասը։

Սա եղել է լեհ ֆուտբոլիստի 100-րդ գոլը ՉԼ-ում։ Նույն խաղում նա նաեւ դուբլի հեղինակ է դարձել՝ գոլերի քանակը դարձնելով 101-ը («Բարսելոնա»-ն հաղթել է 3։0 հաշվով)։ Մինչ այդ նման ցուցանիշ գրանցել են միայն Քրիշտիանու Ռոնալդուն եւ Լիոնել Մեսսին։ Պորտուգալացին ՉԼ-ում աչքի է ընկել 140, իսկ արգենտինացին՝ 129 անգամ։

«Անսահման երջանիկ եմ։ Տարիներ առաջ նույնիսկ չէի մտածում, որ ՉԼ-ում կարող եմ 100 գոլի սահմանն անցնել։ Ռոնալդուի եւ Մեսսիի հետ նմանատիպ ցուցանիշ գրանցելը մեծագույն երջանկություն է»,-խաղից հետո ասել է Լեւանդովսկին։

36-ամյա ֆուտբոլիստը նման արդյունքի հասել է 125 խաղում։ Մինչ այդ նա հանդես է եկել «Բորուսիա»-ի եւ «Բավարիա»-ի կազմերում։ «Բարսա»-ի համար նա լիգայում խփել է 14 գոլ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին