Հարավաֆրիկյան Հանրապետությունը ցանկանում է ընդունել 2036 թվականի Օլիմպիական խաղերը։
Inside the Games-ի տեղեկություններով, այդ երկրի բարձրաստիճան ղեկավարները սկսել են բանակցել Միջազգային Օլիմպիական կոմիտեի հետ եւ խորհրդակցել վերջինիս ներկայացուցիչների հետ։ ՄՕԿ-ը հավանության է արժանացրել նման գաղափարը, քանի որ այդ պարագայում Աֆրիկան առաջին անգամ կընդունի Օլիմպիական խաղեր։
Լուրը հատկապես ավելի մեծ քննարկման է արժանացել, երբ Լոզանում ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հանդիպել է ՀԱՀ-ի սպորտի նախարար Գայթոն ՄաքՔենզիի հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հնդկաստանն ՕԽ-2036-ն անցկացնելու պաշտոնական հայտ է ներկայացրել։ Թեկնածու երկրների թվում են նաեւ Գերմանիան, Լեհաստանն ու Կատարը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: