Բրատիսլավայում «Սլովան»-ը Չեմպիոնների լիգայի հերթական հանդիպումն անցկացրել է «Միլան»-ի դեմ։
Հանդիպումը բավական գոլառատ է ստացվել, գրանցվել է 5 գնդակ։ Հաշիվը բացել են իտալացիները, աչքի է ընկել Քրիստիան Պուլիշիչը։ Դրանից ընդամենը 3 րոպե անց տանտերերը հավասարեցրել են հաշիվը։ Հակագրոհի արդյունքում լավ է գործել Տիգրան Բարսեղյանն ու դարձել գեղեցիկ գոլի հեղինակ։ Ի դեպ, սա հայ ֆուտբոլիստի առաջին գնդակն էր ՉԼ-ում։
Ամեն դեպքում, «Միլան»-ին հաջողվել է հաղթանակ տոնել 3։2 հաշվով։ Գոլերի հեղինակ են դարձել Ռաֆայել Լեաուն եւ Թեմի Աբրահամը, իսկ «Սլովան»-ից՝ Նինո Մարցելին։
«Սլովան»-ը կրել է 5-րդ պարտությունն ու առանց միավորի ընթանում է նախավերջին տեղում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: