Չեմպիոնների լիգայի հերթական տուրը եւս հաջող է դասավորվել Միլանի «Ինտեր»-ի համար։
Սիմոնե Ինձագիի թիմը կեսգիշերին սեփական հարկի տակ ընդունել է «Լայպցիգ»-ին։ Երկրպագուներն ականատես են եղել ընդամենը մեկ գոլի։ Սեփական դարպասը 27-րդ րոպեին գրավել է «Լայպցիգ»-ի պաշտպան Կաստելո Լուկեբան։
«Ինտեր»-ը հաղթել է նվազագույն հաշվով ու ՉԼ-ում այժմ ունի 13 միավոր։ Այս պահին Հենրիխ Մխիթարյանի թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 12-ական միավորով նրան հաջորդում են «Բարսելոնա»-ն եւ «Լիվերպուլ»-ը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: