Երեկ տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրի հետաձգված «Փյունիկ»-«Նոա» հանդիպումը։
Հյուրերը կարողացել են առավելություն ստանալ հենց առաջին խաղակեսում, աչքի է ընկել Պաբլո Ռենանը։ Երկրորդ կեսում նա եւս մեկ գնդակի հեղինակ է դարձել, իսկ «Նոա»-ի երրորդ գոլն իր հաշվին գրանցել է Բրայան Մենդոսաը։ «Փյունիկ»-ը միայն մեկ անգամ է կարողացել պատասխանել մրցակցին, 11-մետրանոց հարվածը դիրպուկ իրացրել է Էդգար Մալաքյանը։
Երկու թիմն էլ վաստակել է 31-ական միավոր՝ առաջատար «Արարատ–Արմենիա»–ին զիջելով երեք միավորով։
Այսօր մեկնարկում է առաջնության 18-րդ տուրը։ «Վեստ Արմենիա»-ն ընդունելու է «Վան»-ին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: