Նոյեմբեր 29, 2024
392 դիտում

Մխիթարյանը գիրք կգրի․ «Շատ բան ունեմ ասելու կարիերայիս ու կյանքիս մասին»


Լուսանկարը` FC Inter


Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել իտալական corriere.it-ին, որից ներկայացնում ենք մի քանի մեջբերումներ։

«Աշխատում ենք նախորդ տարվա արդյունավետությունը վերականգնել։ Գիտենք, որ այդքան էլ հաջող չմեկնարկեցինք, շատ գոլեր բաց թողեցինք եւ միավորներ կորցրինք, այլապես Իտալիայի առաջնությունում այժմ առաջատար կլինեինք։ Մենք պետք է ավելի լավ հանդես գանք։

 

Երիտասարդ մնալու բոլոր գաղտնիքներս չեմ ասի։ Ես փորձում եմ հնարավորինս լավ քնել եւ սնվել։ Բացի այդ էլ կա հիմնականը՝ լավ մարզվելը։ Տարիքը միայն թիվ է եւ եթե պարտվում ենք, ամենեւին էլ տարիքի պատճառով չէ։

 

Միեւնույն ժամանակ հասկանում եմ, որ կարիերայիս վերջին տարիներն եմ անցկացնում եւ ինչքան շատ եմ խաղում, այնքան ավելի եմ հաճույք ստանում։

 

Պատրաստվում եմ գիրք գրել։ Շատ բան ունեմ ասելու իմ կարիերայի եւ կյանքի մասին։ Բացի այդ էլ շատ եմ կարդում, այժմ սկսել եմ կարդալ Զիդանի կենսագրականը։

 

Երկու բարձրագույն կրթություն ունեմ՝ սպորտային մենեջմենթի եւ տնտեսագիտության: Ոչ թե 7, այլ 5 լեզու գիտեմ՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն։ Ժամանակին գերմաներեն էի խոսում, բայց մոռացել եմ։ Եթե ես խոսում եմ իտալերեն, ապա մտածում եմ իտալերեն:

 

Ինքս հնարավորինս քիչ եմ օգտվում հեռախոսից։ Երկու փոքր երեխա ունեմ եւ չեմ ուզում, որ նրանք տեսնեն, թե ինչպես եմ ժամանակ անցկացնում սմարթֆոնը ձեռքիս:

 

Ինձ չեն հետաքրքրում դաջվածքները, երգելը կամ տարատեսակ սանրվածք ունենալը։ Տեսեք, ես նույնիսկ սկսել եմ ճաղատանալ, բայց դա ինձ չի հետաքրքրում: Բնության օրենք է։ 

 

Կարիերաս ավարտելուց հետո չգիտեմ ինչ կաշխատեմ՝ մարզիչ, քաղաքական գործիչ, թե՞ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Միգուցե գրքիս մեջ կխոսեմ դրա մասին»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին