«Ինտեր»-ի նախագահ Ջուզեպե Մարոտան Corriere dello Sport-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաեւ Հենրիխ Մխիթարյանին:
Նա որպես հաջողության հասնելու վառ օրինակ է մատնանշել Մխիթարյանին, որը թիմին միացել է 2022 թվականին ազատ գործակալի կարգավիճակով եւ օգնել «Ինտեր»-ին տիտղոսներ նվաճել:
«Ֆուտբոլում կան չեմպիոններ ու տաղանդներ: Ինձ համար Մխիթարյանը չեմպիոն է, նա շատ բծախնդիր է ու մտածում է բոլոր մանրուքների մասին: Նա չի կարող ձեզ հուսահատեցնել»,- ասել է Մարոտան:
Մխիթարյանն «Ինտեր»-ի հետ երկու անգամ Իտալիայի Սուպերգավաթակիր է դարձել, մեկական անգամ էլ տիրացել Գավաթին ու չեմպիոնի կոչմանը, ինչպես նաեւ հասել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: