Նոյեմբեր 16, 2024
163 դիտում

Լատվիա-Հայաստան խաղը կսպասարկի բուլղարական մրցավարական անձնակազմը


Լուսանկարը` fsf.fo


Ազգերի Լիգայի խաղարկության խմբային փուլի Լատվիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի բուլղարական մրցավարական անձնակազմը։

Հանդիպման մրցավար է նշանակվել Գեորգի Կաբակովը, մրցավարի օգնականներ՝ Մարտին Մարգարիտովը եւ Դիյան Վալկովը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Նիկոլա Պոպովը:

VAR-ի մրցավար է նշանակվել Դրագոմիր Դրագանովը, VAR-ի մրցավարի օգնական՝ Վասիմիր Էլ-Հաթիբը, հայտնում է ՀՖՖ-ն:

Լատվիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 17-ին ու կմեկնարկի ժամը 18։00-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին