Նոյեմբեր 15, 2024
90 դիտում

Հյուսիսային Մակեդոնիան հաղթել է Լատվիային ու 4-րդ խմբի միանձնյա առաջատարն է


Լուսանկարը` ffm.mk


Ազգերի Լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում Հյուսիսային Մակեդոնիան հյուրընկալել է Լատվիային ու առավելության հասել նվազագույն հաշվով:

Հանդիպման միակ գնդակը 57-րդ րոպեին խփել է Նիկոլա Սերաֆիմովն ու օգնել իր ընտրանուն ավելի ամրապնդվել C Լիգայի 4-րդ խմբում:

Հյուսիսային Մակեդոնիան վաստակել է 13 միավոր ու առաջին տեղում է: 2-րդ հորիզոնականում երեկ ամրապնդվել է Ֆարերյան կղզիները, որը 1:0 հաշվով հաղթել է Հայաստանին ու 6 միավոր ունի:


Խմբի հետնապահներ Հայաստանն ու Լատվիան 4-ական միավոր ունեն եւ վերջին խաղում նոյեմբերի 17-ին մրցելու դեն միմյանց դեմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին