Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նոյեմբերի 11-ից կսկսի պատրաստվել Ազգերի լիգայի Ֆարերյան կղզիների եւ Լատվիայի դեմ հանդիպումներին։
Թիմը հանդես է գալու Սուրեն Չախալյանի գլխավորությամբ, որի շտաբում ընդգրկվել են նաեւ ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն, դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին եւ մարզիչ-վերլուծաբան Մհեր Միրումյանը:
ՀՖՖ–ն հայտնել է այն ֆուտբոլիստների անունները, որոնց հրավիրել են թիմ։
Դարպասապահներ՝ Օգնյեն Չանչարեւիչ, Արսեն Բեգլարյան, Հենրի Ավագյան։
Պաշտպաններ՝ Վարազդատ Հարոյան, Անդրե Չալըշըր, Գեորգի Հարությունյան, Նաիր Տիկնիզյան, Էդգար Գրիգորյան, Էրիկ Սիմոնյան, Սերգեյ Մուրադյան, Հովհաննես Համբարձումյան։
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ՝ Տիգրան Բարսեղյան, Էդուարդ Սպերցյան, Ուգոչուկվու Իվու, Վահան Բիչախչյան, Էդգար Սեւիկյան, Հրանտ-Լեոն Ռանոս, Ժիրայր Շաղոյան, Լուկաս Սելարայան, Արթուր Միրանյան, Նարեկ Գրիգորյան, Սոլոմոն Ուդո, Գոռ Մանվելյան, Կարեն Մուրադյան, Հովհաննես Հարությունյան, Արթուր Սերոբյան։
Սարգիս Ադամյանը եւս հրավիրվել է, սակայն չի միանա վնասվածքի պատճառով, իսկ Ստյոպա Մկրտչյանը նոր է ապաքինվել վնասվածքից եւ վերականգնման փուլում է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: