Դեկտեմբեր 21, 2024
147 դիտում

ԵԱ. Շանթ Սարգսյանը սեւ խաղաքարերով հաղթել է ադրբեջանցի Վուգար Ասադլիին


Լուսանկարը` Մեդիամաքս


Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում շախմատիստներն անցկացրել են 5-րդ մրցափուլի պարտիաները:

Ռոբերտ Հովհաննիսյանը նորից ոչ-ոքի է գրանցել՝ այս անգամ միավորը կիսելով ուկրաինացի Իգոր Սամունենկովի հետ: Արամ Հակոբյանի պարտիան եւս ավարտվել է վաստակած 0,5 միավորով, նա էլ ոչ-ոքի է խաղացել Յահիլ Սոկոլովսկու (Իսրայել) հետ:

Շանթ Սարգսյանը սեւ խաղաքարերով հաղթել է ադրբեջանցի Վուգար Ասադլիին, Գաբրիել Սարգսյանն ուժեղ է եղել հույն Դիմիտրիս Ալեխակիսից, իսկ Մանուել Պետրոսյանը՝ Ցվետան Ստոյանովից (Բուլղարի):

Բոլոր հայ շախմատիստները վաստակել են 4-ական միավոր ու առաջատարներից հետ են ընդամենը 0,5-ով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին