Նոյեմբեր 08, 2024
86 դիտում

Ազգերի լիգայում Հայաստանի ընտրանին հանդես կգա Սուրեն Չախալյանի գլխավորությամբ


Լուսանկարը` ՀՖՖ


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտնել է, թե ով կլինի հավաքականի գլխավոր մարզիչն առաջիկա խաղերում։

«Ազգերի լիգայի խմբում առաջին տեղը գրավելու հնարավորությունները կորցրել ենք, իսկ մեր նպատակը դա էր։ Որոշեցինք, որ վերջին երկու խաղում թիմը կգլխավորեն հավաքականի մարզչական շտաբի մի քանի անդամներ, իսկ նրանց կգլխավորի ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանը։ Այդ հանդիպումներից հետո աշխատանքը կշարունակի այլ մարզիչ»,-հայտնել է Մելիքբեկյանը։

Նա ընդգծել է, որ այժմ իրենք բանակցություններ են վարում տարբեր մասնագետների հետ։ Անուններ չի հիշատակել, քանի որ դա կարող է վնասել բանակցությունների ընթացքին։

Ալեքսանդր Պետրակովը հեռացվել էր Հյուսիսային Մակեդոնիայից 0։2 հաշվով կրած պարտությունից հետո։ Այժմ Հայաստանի ընտրանին C լիգայում 4 միավորով ընթանում է 2-րդ տեղում։ Վերջին խաղերը Ֆարերյան Կղզիների ու Լատվիայի դեմ են։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին