Նոյեմբեր 08, 2024
142 դիտում

«Չելսի»-ն Կոնֆերենցիաների Լիգայի ամենախոշոր հաղթանակը տարել է «Նոա»-ի նկատմամբ


Լուսանկարը` Reuters


«Չելսի»-ն Լոնդոնում հյուրընկալել է «Նոա»-ին ու Կոնֆերենցիաների Լիգայի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը գրանցել՝ 8:0:

Թիմերի խաղամակարդակների տարբերությունը զգացվել է հենց հանդիպման մեկնարկից ու այդ մասին է վկայում նաեւ գրանցված հաշիվը: Օգնեյն Չանչարեւիչի դարպասը մեկական անգամ գրավել են Տոսին Ադարաբիոյոն, Մարկ Գիուն, Աքսել Դիսասին, Միխայիլ Մուդրիկը, իսկ Ժոաու Ֆելիքսն ու Քրիստոֆեր Նկունկուն դուբլ են ձեւակերպել:



Հայկական ակումբը 2-րդ պարտությունն է կրել Կոնֆերենցիաների Լիգայում: Հանդիպումից հետո թիմի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան խոստովանել է, որ բարդ հանդիպում է ստացվել, ինչպես եւ ակնկալել են:

«Չմեկնարկեցինք մեր ուզածի պես ու արագ գոլեր բաց թողեցինք: Շատ սխալներ թույլ տվեցինք, ինչը մեր թիմի համար նորմալ չէ: Նման մրցակիցը գոլ բաց թողնելու ոչ մի հնարավորություն ձեռքից բաց չի թողնում եւ առաջին կեսում վերահսկողությունն ամբողջապես կորցրինք: Առաջին կեսում 0:6 հաշվից հետո հեշտ չէր վերադառնալը, բայց տղաները փորձեցին հարձակվողական գործել ու կարող էին հաջողության հասնել: Շնորհավորում եմ «Չելսի»-ին, որը ուժեղ թիմ է ու շարունակում է առաջ շարժվել»,-ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին