«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան գոհ է մնացել Կոնֆերենցիաների Լիգայում սեփական հարկի տակ «Նոա»-ի նկատմամբ 8:0 հաշվով տարած հաղթանակից:
Նա մասնավորապես ընդգծել է իր սաների պրոֆեսիոնալիզմը, որոնք անգամ խոշոր հաշվի ժամանակ կանգ չէին առնում ու շարունակում էին ճնշել մրցակցին:
«Հեշտ չէր, քանի որ բոլորը մեզնից միայն հաղթանակ էին ակնկալում: Խաղից առաջ տղաներին խնդրել էի ցույց տալ, թե որքանով են պրոֆեսիոնալ ու լուրջ տրամադրված իրենց գործին, ու նրանք դա արեցին: Շատ եմ տպավորված, քանի որ ամեն շաբաթ թիմի կազմը փոխում ենք, շատ խաղացողներ ունենք եւ ուզում ենք բոլորին էլ տեսնել գործի մեջ: Ոմանք խաղում են Պրեմիեր Լիգայում, մյուսները՝ Կոնֆերենցիաների: Ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, կարեւորն այդ ամենը պահելն է»,- ընդգծել է Մարսեկան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: